Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հարձակման է ենթարկվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքը

15:41, չորեքշաբթի, 16 մայիսի, 2012 թ.
Հարձակման է ենթարկվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքը

Այսօր հակերային հարձակման է ենթարկվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքը (www.heh.am)։ Հարձակման հետևանքով պաշտպանող համակարգն արգելափակել է կայքի հասանելիությունն` անվտանգության նկատառումներից ելնելով: Մասնագետներն այժմ աշխատում են կայքը վերականգնելու ուղղությամբ:

''Վերջին շրջանում բավականին շատացել են հակերային հարձակումները հատկապես լրատվական կայքերի վրա։ Սակայն անհասկանալի են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքի նկատմամբ հարձակումները։ Հավանաբար ոմանց համար անընդունելի են հիմնադրամի ծավալած գործունեությունն ու ծրագրերը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայցում է կայքի այցելուների ներողամտությունը. հիմնադրամը հետևողական է լինելու պարզելու հակերների ինքնությունը'',- ասված է ՀԵՀ հաղորդագրության մեջ։

1506 | 0
Facebook